Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Ֆրանցիսկոսը Հովհաննես Պողոսը չէ

Ֆրանցիսկոսը Հովհաննես Պողոսը չէ
27.01.2014 | 11:59

Վատիկանում կիրակնօրյա քարոզից հետո Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հովհաննես Պողոս պապի օրինակով երեխաների հետ երկու սպիտակ աղավնի է երկինք ուղարկել` որպես խաղաղության նշան: Աղավնիների վրա, սակայն, անմիջապես հարձակվել են ճայերն ու ագռավները: Մի քանի փետուրների կորստով աղավնիներին հաջողվել է ազատվել հարձակվողներից: Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված տասնյակ հազարավոր մարդիկ ականատես են եղել պապի նստավայրից աղավնիների արձակման արարողությանը: Նրանք վատ նախանշան են համարել կատարվածը:

Դիտվել է՝ 1513

Մեկնաբանություններ